Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Կարֆուրը» հակված է աշխատել տեղացի արտադրողների հետ

«Կարֆուրը» հակված է աշխատել տեղացի արտադրողների հետ
05.02.2015 | 00:10

Մարտի սկզբից «Կարֆուր» սուպերմարկետը «չի հապաղի» բացվել Հայաստանում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: ««Կարֆուրը» այս կամ այն երկրում հաստատվելուց հետո ավելի հակված է աշխատել տեղացի արտադրողների հետ, և այս մոտեցումը , բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չթողնել առաջարկ-պահանջարկի վրա»,-ասաց դեսպանը՝ ի պատասխան դիտարկման, թե ԵԱՏՄ անդամակցությունից հետո մի շարք երրորդ երկրներից սահմանափակվելու է որոշ ապրանքատեսակների ներկրումը՝ բարձրացվող մաքսատուրքերի պատճառով:
Մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ֆրանսիական մի շարք ապրանքների, օրինակ, շաքարավազի համար հարկ կլինի շատ ավելի բարձր մաքսատուրք վճարել։ «Համաձայն եմ, հարցով պատասխանեմ՝ հաճա՞ խ եք ֆրանսիական շաքարավազ գնում»,-հարցրեց դեսպանը։ Նա հավելեց, որ սննդատեսակները, որոնք հենց «Կարֆուրը» կներկայացնի հաճախորդին, շատ սպեցիֆիկ գյուղմթերքներ են. «Դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի ապրանքներ են: Նկատի ունեմ գինիների կամ հալած պանիրների որոշ տեսականին, որոնք նաև մրցակցությունից դուրս են, որովհետև այս հարցում հնարավոր չէ մրցակցել, նաև ունեն հատուկ սպառողներ»: Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայում մոտեցումը հետևյալն է. «Գերլեն» օծանելիք գնել ցանկացողը կգնի բացառապես բրենդային խանութից:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ